News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլում կալանավորվել է հայկական ծագումով թուրք իրավապաշտպան Առլետ Նատալի Ավազյանը, հայտնում է Ahval-ը՝ հղում կատարելով Gazete Manifesto-ին։

Աղբյուրի համաձայն, Ավազյանը կալանավորվել է իր տանը խուզարկությունից հետո։ Երկուշաբթի նրան կանչել են հարցաքննության, որպեսզի ցուցմունք տա ահաբեկիչների հետ իր ենթադրյալ կապերի մասին։

Ավազյանը հայտնել է, որ իրեն զանգահարել են ոստիկանությունից, եւ ինքը իր թվիթների հետ կապված ցուցմունքներ կտա։

Իրավապաշտպանը, որը հայտնի է իշխանությունների քննադատությամբ, մի քանի օր առաջ թվիթ էր գրել ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մասին։ Նա Twitter-ում տեղադրել էր արտգործնախարարի ընտանիքի 1998թ․ լուսանկարը եւ գրառում կատարել․ «Նրանք Անթալիայի հարավային շրջանում հայտնի են եղել որպես «քրդական գողեր»»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ