News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը ոչ միայն պետք է դատապարտի Սիրիայի  հյուսիս-արևելքում Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները, այլև  պետք է միջազգային կառույցներին ներկայացնի, որ այնտեղ բնակվող հայերը էթնիկ զտման վտանգի տակ են՝ ազգային, կրոնական հողի վրա: Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին։

«Ռազմական գործողությունները դատապարտող պետություններից մենք պետք է գոնե մեկ քայլ առաջ լինենք։ Հայաստանը պետք է միջազգային կառույցներին փաստարկված ներկայացնի, թե կոնկրետ ինչպիսի  խտրականության են ենթարկվում հայերը կամ կրոնական մյուս փոքրամասնությունները»,–ասաց նա։

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող ամենամեծ հայաբնակ բնակավայրում՝  Քամիշլի  քաղաքում տիրող իրավիճակին,  փորձագետը նշեց, որ առայժմ տեղեկություններ չկան հայ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին։

Նշենք, որ այս քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով  ներկայումս բնակվում է 450-500 հայ։

«Քամիշլին համարվում է հյուսիսային տարածաշրջանում քրիստոնյաներով բնակեցված քաղաք, այնտեղ բնակվում են  ոչ միայն հայեր, այլև ասորի և արաբ քրիստոնյաներ։  Այնտեղ մենք ունենք հայկական եկեղեցի, հայկական համայնք։  Ներկայումս այս բնակավայրում հայ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն քրիստոնեական համայնքի մյուս ներկայացուցիչների շրջանում, ցավոք զոհեր կան»,–ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական գործողություններ սկսելուց հետո Քամիշլին հայտնվել է շրջափակման մեջ։

«Մի կողմից  թուրքական սահմանն է, մյուս կողմից՝ դարանակալած սպասում են թուրքական բանակի աջակցությունը վայելող ռազմական միավորումները,  որոնք հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են գալիս բնակավայրերից՝  կլինեն խաղաղ բնակիչներ, թե ինքնապաշտպանական ջոկատների մարտիկներ։  Թուրքերը իրենց գործողությունների անունը դրել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար և անխտիր բոլորի հետ հաշվեհարդար են տեսնում։ Այնպես որ, այս ընթացքում Քամիշլիից դուրս գալն անհնար է»,–ասաց նա։

Փորձագետը նշեց, որ մյուս բնակավայրերում ապրող 20-25 հայ ընտանիքներ տեղափոխվել են համեմատաբար ավելի անվտանգ վայրեր, իսկ ինչ վերաբերվում է այդ ընտանիքներին Հայաստան տեղափոխելուն, ապա ըստ փորձագետի՝ այս փուլում հնարավոր չէ այդ գործընթացը կազմակերպել։

«Որքան էլ Հայաստանի, այլ երկրների կամ հումանիտար կառույցների ցանկությունը մեծ լինի, միևնույն է  նորկայումս հնարավոր չէ իրականացնել անվտանգ տարհանում։ Շատ ավելի ապահով կլինի, եթե  տեղի բնակիչներն իրենց իսկ թաղամասում կազմակերպեն ինքնապաշտպանական գործողություններ, քան իրենց կյանքը դնեն  վտանգի տակ և փորձեն դուրս գալ  բաց դաշտ և հանդիպեն զինված խմբավորումների հարձակումներին»,–ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ՝ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ: Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն դեռևս չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ․ Թուրքիայում ձերբակալել են Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունեցող 17 անձի
Ձերբակալվածներին տեղափոխել են տեղի ոստիկանական բաժանմունքներ․․․
Ժամանակը Թուրքիայի օգտին չի աշխատում. Մեզ պետք է ժամանակ շահել. Ստեփան Դանիելյան
Թուրքիայում շատ լավ են հասկանում ու հիմիկվա իրենց ագրեսինա հենց այդ՝ ժամանակ չունենալու գիտակցությունից է գալիս…
Քրդերը ոչ թե հարցի անուն են, այլ այդ հարցի տուժված կողմը. Դավութօղլու
Դավութօղլուն, դիմելով քուրդ երիտասարդներին, հայտարարել է, որ երիտասարդների տեղը ոչ թե լեռներում զենքով պայքարն է, այլ...
«Քրդստանի համայնքների միություն». Հրդեհների պատճառով Թուրքիայի որոշ շրջաններում քրդերի իսկական որս է սկսվել
Թուրքիային սուր քննադատության են ենթարկել հրդեհների դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելու համար․․․
Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ
Նրա խոսքով՝ ոստիկանությունը, հետախուզական ծառայությունը եւ ժանդարմերիան շարունակում են իրենց հետաքննությունները․․․
Թուրքիայի ՍԴ-ն մեղադրական եզրակացություն է ընդունել «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունն արգելելու պահանջով
«Ժողովուրդների դեմոկրատիան» քրդամետ կուսակցություն է...
Ամենաշատ