News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը։ Այս մասին ՍԴ–ի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել որոշումը։

«Այս պահին անհրաժեշտ չեմ համարում բացատրություն տալը, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ