Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը պատիժներ է կիրառել դահլիճում կարգը խախտող կնոջ հանդեպ։
Ավելի վաղ դատավորը, հաշվի առնելով Քոչարյանի հակառակորդների եւ կողմնակիցների ակնարկները, կարգադրել էր դահլիճից դուրս բերել հատկապես աչքի ընկած կարգախախտներին եւ նրանց հանդեպ պատիժներ կիրառել՝ արգելելով ներկա գտնվել նիստերին։
Նոյեմբերի 12-ի նիստին դատավորը տեղեկացրել է, որ, ինչպես իրեն զեկուցել են դատական կատարածուները, քաղաքացուհի Անահիտ Հակոբյանը վիրավորական նկատողություններ է արել ներկաների հասցեին։
Հաշվի առնելով դա՝ դատավորը կարգադրել է մինչեւ գործի քննության ավարտը արգելել քաղաքացուհի Հակոբյանին ներկա գտնվել դատարանում։




























