News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պալեոնտոլոգները հայտնաբերել են ամենահին մանր ծովախեցգետնին, որի տարիքը գիտնականների հաշվարկով կազմում է մոտ 90 մլն տարի, գրում է Planet Today-ը։

Խեցգետնակերպերի հինավուրց ներկայացուցչի երկարությունը մեկ սանտիմետրից էլ կարճ է։ Մասնագետները կարծում են, որ այն ժամանակվա ծովախեցգետիններն ապրել են ծովում, որի տարածքը զբաղեցնում են այժմյան Անդերը։ Երկար ժամանակի ընթացքում հին ծովը կորցրել է իր սահմանները՝ ընդհանրապես անհետանալով երկրի երեսից, իսկ նրա տեղում լեռներ են հայտնվել։ Ծովի բնակիչները ստիպված են եղել տեղափոխվել Համաշխարհային օվկիանոս։

Պալեոնտոլոգները հայտնաբերել են այն ժամանակվա խեցգետնակերպերի մոտ 500 քարացած մարմիններ, որոնց մեջ հիմնականում արուներ են։ Հավանաբար կավճե դարաշրջանի կեսերին դրանք մակերեւույթին մոտ են տեղակայված եղել։ Դրանց մարմինների երկարությունը տատանվում է 6-8 միլիմետրի սահմաններում։

Հետագա հետազոտությունների համար նյութերի մեծ մասը բավական լավ է պահպանվել՝ կարելի է նույնականացնել պատյանի, վերջույթների եւ նույնիսկ աղվամազերի սահմաններն ու կառուցվածքը։ Բացի այդ, հստակ երեւում են բերանի բացվածքը, աչքերը եւ բեղիկները։

Այս տեսակների որոշ ներկայացուցիչներ այժմ էլ գոյություն ունեն Համաշխարհային օվկիանոսում։ Օրինակ՝ Eobodotria muisca-ն, որը պատկանում է Bodotriidae ընտանիքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ