News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին, արգենտինացի երգիչ եւ կինոդերասան, «Տանգոյի արքա» Կառլոս Գարդելի ծննդյան օրը, նշվում է Տանգոյի միջազգային օրը՝ պար, որի փիլիսոփայությունը հակամարտության մեջ է։

Տանգոյի մեջ կյանքը հորդում է, իսկ պարի կենտրոնում Տղամարդն ու Կինն են։ Նրանց փոխհարաբերությունները, կրքերը, հակամարտությունները, հաշտությունները, «երրորդն ավելորդ է» հասկացությունը, խանդը, ատելությունը՝ բոլոր զգացմունքները, որոնք լցնում են մարդկային կյանքը։

2009թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, տանգոն, որպես Ռիո Դե Լա Պլատա շրջանի երաժշտության, պարի, պոեզիայի եւ յուրօրինակ ավանդույթների միասնություն, ներառվել է մարդկության մշակութային ոչ նյութական ժառանգության ցուցակում։

Գոյություն ունի տանգոյի ծագման մի քանի տարբերակ։ Դրանցից ամենատարածվածն այն է, որ այդ կարգի պար ի սկզբանե հայտնվել է Բուենոս Այրեսի նավահանգստային արվարձաններում, որտեղ 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին հանդիպել եւ մեկ ամբողջության մեջ միահյուսվել են աշխարհի շատ երկրների մշակութային ավանդույթները՝ կուբայական խաբաներայի, աֆրիկյան կանտոմբի, արգենտինական միլոնգիի, իսպանական ֆլամենկոյի եւ եվրոպական այլ պարերի ռիթմերը, որը բերել էին արտասահմանցի նավաստիները։ Ու թեեւ Արգենտինայում դա աղքատ թաղամասերի պար էր, ներգաղթյալների պար, շուտով քնարական եւ կրքոտ տանգոն հնչել է ամբողջ երկրում։ Այսօրվա տոնի «մեղավորը» մանկության վաղ տարիքում Ֆրանսիայից ներգաղթած Կառլոս Գարդելն է, որը պատանեկության տարիներին «հիվանդացել է» տանգոյով եւ շուտով հայտնի դարձել ողջ Արգենտինայում։ Տեղափոխվելով Եվրոպա՝ նա հաջողությամբ տանգոն ներկայացրել է Փարիզին, որտեղից էլ այս պարը իր հաղթական երթն է սկսել երկրներով եւ մայրցամաքներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ