News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա եւս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել եւ «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում կատարել են, այդ թվում դեկտեմբերի 31-ին, եւ կատարում են շուրջօրյա հերթապահություն»,- շեշտեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին եւ բնապահպաններին՝ մի շարք հարցեր պարզելու նպատակով, որոնք առնչվում են ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերությանը, այնպես էլ մասնավորապես Ամուլսարի խնդիրներին:

Պատգամավորը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ցանկացած միջոցառման դեմ, որը կարող է սպառնալ երկրի բնապահպանությանը եւ բնությանը անշտկելի վնաս հասցնել: «Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունները պետք է հաշվի առնեն համանման ռիսկերը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն, ապա ոչ մի միջազգային արբիտրաժային դատարան չի կարող վախեցնել իշխանություններին, ուստի անհրաժեշտ է դա մեկնակետ ընդունել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի կեսից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան Արմենիայի» հասանելիությունը հանքին: Նրանք հայտարարում են, որ հանքի շահագործումը կործանարար անդրադարձ կունենա Ջերմուկում զբոսաշրջության վրա եւ էկոլոգիական աղետ կհրահրի: Հայաստանի իշխանությունները դեռեւս չեն համարձակվել բնապահպանների եւ Ջերմուկի բնակիչների դեմ ուժային գործողություն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի շրջափակումը շարունակվում է․«Լիդիան Արմենիա»
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն․․․
Ամուլսարի հարցը պետք է ժամ առաջ լուծել. այդ նավակը շատ ճոճելուց շուռ է գալու. Բագրատ Ասատրյան
Գնացեք մյուս հանքավայրերը տեսեք, խայտառակություն է տիրում: Չգիտես ինչու ոչ եք դրա մասին չի խոսում, ֆիքսվել են «Լիդիանի» վրա...
Կառավարությունն օգնում է Լիդիանի՞ն, թե՞ հանրային շահն է պաշտպանում. ՀԲՃ
Լիդիանը կրկին դիմել է ջրօգտագործման թույլտվություն ստանալու, եւ մեր պնդումներով՝ այն պիտի մերժվի, ինչպես եղավ նախորդ երկու դեպքերում…
«Ժողովուրդ». Ամուլսարի հարցով նոր զարգացումներ են սպասվում. «Լիդիանը» անգամ քննարկում է ծրագիրը վաճառելու տարբերակը
Տորոնտոյի ֆոնդային բորսան Լիդիան ընկերությանը հանել է բորսայի ցուցակներից
Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է…
«Ներդրման դեմը կտրել են, նարդի են խաղում». Ամուլսարի պահապանները Ամանորը կդիմավորեն պոստերում
Էս նախատոնական նարդի, բլոտ եք խաղում հա՞…