News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բյուջետային գործընթացն այնպիսին է, որ դեռեւս նախորդ տարվա օգոստոսին բյուջեի նախագիծը պատրաստ էր եւ հետեւաբար, անորոշության այդ աստիճանի պայմաններում հնարավոր չէր նախատեսել գազի սակագնի փոփոխությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, « Պետական ֆինանսների կառավարման  համակարգի բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկումն սկսելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գարնանից գազի սակագնի հնարավոր փոփոխությանը:

«Բայց հարցի մյուս կողմն էլ կա. գիտեք, որ բյուջետային գործընթացը բավարար չափով ճկունություն է տալիս կառավարությանը՝ անհրաժեշտության դեպում, եթե հանկարծ տարվա ընթացքում կարիք լինի որեւէ արտաքին ազդակի ազդեցությունը մեղմելու: Կառավարությունը ունի բավարար չափով գործիքներ եւ վերջին գործիքը ԱԺ-ում օրենքի փոփոխություն առաջարկելն է: Դրա անհրաժեշտությունը համենայնդեպս հիմա չի կանխատեսվում»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով, այս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն օդից հոսանք ստացող սարք են ստեղծել
Air-gen-ն արեւի, ջրի կամ քամու էներգիա չի պահանջում եւ կարող է արդյունավետ լինել նույնիսկ փակ տարածքներում...
Ֆրանսիայի իշխանությունները փակել են ամենահին միջուկային համալիրը
Երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հայտարարության մեջ այս որոշումը որակվել է որպես Ֆրանսիայի էներգետիկ ռազմավարության «առաջին փուլ»...
ԱՄԷ-ն իր ատոմային էլեկտրակայանում ռեակտոր կառուցելու լիցենզիա է տվել
ԱՄԷ-ն ունի էներգիայի զգալի պահուստներ, սակայն, ունենալով 10 միլիոն բնակչություն, հսկայական գումարներ է ներդնում էներգիայի այլընտրանքային, այդ թվում՝ արեւային աղբյուրների զարգացման մեջ․․․
Լիբիայում աղետալի են անվանել իրավիճակը երկրում նավթային տերմինալների շրջափակման պատճառով
National Oil Corporation-ի տվյալներով՝ Լիբիայում նավթի արդյունաբերության ծավալները նվազել են 1,2 մլն բարելով...
Բելառուսը կշարունակի նավթ գնել այլ երկրներից, նույնիսկ եթե այն թանկ լինի ռուսականից. Լուկաշենկո
«Ինչո՞ւ եք գնում, եթե այն թանկ է ռուսականից»,- հարցրել է Պուտինը...
ՆԱԵԿ+-ի երկրները հունվարին գերակատարել են Սաուդյան Արաբիայի հաշվին արդյունահանման կրճատման ծրագիրը
Հունվարին արդյունահանումն էապես կրճատել է նաեւ Նիգերիան...
Ֆոտոռեպորտաժներ