News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի հեղինակն է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Օրինագիծն առաջարկում է տարբերակված մոտեցում ցուցաբերել վարորդների համար, որոնք իրենց փոխադրամիջոցը վարում են մեկ կամ երկու համարանիշերի բացակայությամբ։ Համաձայն գործող օրենսդրության՝ նման զանցանքի համար տուգանքը կազմում է 200 հազար դրամ։ Գեւորգ Պապոյանն առաջարկում է սահմանել 20 հազար դրամ տուգանք եւ երկու բալ հանել վարորդից այն դեպքում, եթե նա մեքենան վարել է մեկ համարանիշի առկայությամբ։

Նշենք, որ օրինագծին հավանություն է տվել 99 խորհրդարանական, 21-ը «դեմ» էր, 1-ը՝ ձեռնպահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ