News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախքան քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտումը, անհրաժեշտ է գոնե հանրային քննարկումներ անցկացնել: Այս մասին փետրվարի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2019 թվականի 9 ամիսներին պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա օրինակ բերեց՝ հայտնելով, որ ձեռներեցներից մեկը դիմել է ՊԵԿ լուրջ մտահոգությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մրցակցի մոտ տեղեկություններ են հայտնվել իր բանկային հաշվի եւ ֆինանսական հնարավորությունների մասին: «Նա կասկածներ ունի, որ այդ արտահոսքը մեզ մոտ է կատարվել, եւ հիմա ես հանձնարարել եմ ներքին քննություն անցկացնել եւ պարզել՝ այդ մտահոգություններն արդյոք հիմնավո՞ր են, թե՞ ոչ»,- նշեց ՊԵԿ նախագահը: Անանյանի կարծիքով՝ քաղաքացիների բանկային գաղտնիքի հարցին անհրաժեշտ է լրջորեն եւ չափազանց խնամքով վերաբերվել, քանի որ ամենեւին ոչ բոլորն են աջակցում նոր օրենքին:

ՊԵԿ նախագահին փորձեց առարկել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, որը հայտարարեց, որ հասարակությունն իրենք են, քանի որ ժողովուրդը ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է իշխող դաշինքին: Ամենայն հավանականությամբ, Անանյանը չէր սպասում խորհրդարանականի նման անսպասելի եւ «համեստ» արձագանքի, սակայն չշփոթվեց եւ շեշտեց, որ ինքը եւս ընտրություններին մասնակցել է, նույնպես քվեարկել է, սակայն չի աջակցում այս նախաձեռնությանը, քանի որ ունի հիմնավորված դիտողություններ եւ մտավախություններ, որոնք դեռեւս չեն փարատվել: «Մեզ վստահել են պաշտպանել քաղաքացիների բանկային գաղտնիքը, եւ մենք, ըստ էության, կատարում ենք մեզ վրա դրված պարտականությունը»,- ամփոփեց Պետեկամուտների նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ