News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր փողոց մեքնենան մտավ, բայց ոչ մի գործողություն չարեց, միայն կանգնել է ավագանու անդամներից մեկի եղբոր տան մոտ եւ նշված աշխատանքները կատարել…Այս օրերին մեր գյուղում վիրուսի կանխարգելման համար ոչ մի միջոցառում չի իրականացվում, տպավորություն է, որ ոչ մի բան չի եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ մի քանի ոստիկանական մեքենաներ են շրջում, բայց դրանով խնդիրը չի լուծվում. «Խանութներում չեն պահպանում սահմանված կարգը, դիմակ եւ ձեռնոցներ չեն կրում, տեսնում ենք, որ Երեւանում ալկոգելեր են տեղադրված մուտքերի մոտ, այստեղ նման բան չկա։ Անգամ հացի փռում աշխատողները դիմակներով ու ձեռնոցներով չեն եւ այդ ամենը գյուղապետարանը չի վերահսկում»։

Գյուղապետարանի հետ կապված մեր զրուցակիցն ասած, որ վերջիններս խտրական վերաբերմունք են ցուցաբերում, մասնավորապես, ախտահանման աշխատանքներ կատարելիս. «Մեքենա կա, որ վրան մեծ տարա են դրել, հատուկ նյութ են լցրել, եւ այն շրջում է գյուղի փողոցներով՝ խանութների ու տների մուտքերն է ախտահանում, սակայն ախտահանում են միայն գյուղապետի եւ գյուղապետարանում աշխատողների տան մուտքերը եւ նրանց մտերիմների։ Կոնկրետ մեր փողոց մեքենան մտավ, բայց ոչ մի գործողություն չարեց, միայն կանգնել է ավագանու անդամներից մեկի եղբոր տան մոտ եւ նշված աշխատանքները կատարել»։

Նրա խոսքով՝ անգամ գյուղի բանուկ հատվածներում մարդիկ շարունակում են նախկինի պես հավաքվել, և վերահսկողություն չկա. «Սուտ բաներ են խոսում, մարզպետն էլ վերջերս հայտարարեց, որ աշխատանքներ են իրականացվում, բայց կոնկրետ մեզ մոտ ոչ մի բան էլ չի վերահսկվում, ինչը վտանգավոր է հենց մեզ համար, ժողովուրդն այստեղ անտեսված է։ Գյուղապետն էլ արդեն 20 տարի կլինի, որ այդ պաշտոնին է, բայց ոչ մի բանին չի հետեւում, եթե մի բան էլ կա, իրենց համար է միայն»։

Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ամեն օր ախտահանվում են խանութները, ամեն ինչ վերահսկվում է, տարեցների համար նախատեսված տեղ ունենք, որ գալիս հավաքվում են, հիմա իրենք էլ են ըմբռնումով մոտենում, չեն էլ գալիս խաղալու։ Հենց հիմա էլ քլորով տաշտը գյուղապետարանի դիմաց դրված է, ցուցանակը փակցված է՝ խնդրում ենք ախտահանել ձեռքերը, չբարեւել, չշփվել մոտիկից եւ նույնը բոլոր խանութների մոտ։ Խանութների բռնակներն ամեն օր՝ երեւի ժամը մեկ, ախտահանվում է։ Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մի գյուղում արվում է այն ամենը, ինչ մեզ մոտ։ Ծառերի սրսկիչները լցնում ենք 500 լիտր ջրով եւ բոլոր փողոցներն ախտահանում ենք»։

Գյուղապետի խոսքով՝ ինքը եւ գյուղապետարանի աշխատակիցները մտնում են խանութներ եւ իրավիճակը վերահսկում. «Մեր աշխատակիցներն անգամ գնացել են խանութի գնացուցակները նկարել են եւ ամեն օր մտնում համեմատում են՝ թանկացում կա՞, թե չկա։ Սրանից այն կողմ ես էլ չգիտեմ՝ ինչ ասել»։

Նրա խոսքով՝ եթե վատ աշխատեր, 7 անգամ չէր վերընտրվի եւ, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ ինչ որ բանից կդժգոհեն։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ