News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե պարզվի, որ նշված վիրահատությունը անհետաձգելի չի եղել, ապա այս ողջ գործընթացը ՝ իրավունքի նկատմամբ, երբ դատարանը իրավունքի պաշտպանության ատյանն է, այս պարագայում դա իրավունքի նկատմամբ ծաղր է։ Այս մասին այսօրNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստերին չի ներկայանում քթի պլաստիկ վիրահատության պատճառով։

«Չի կարող լինել այնպես, որ դատավորը գիտակցի՝ իր վարույթում են գործեր, որտեղ կան կալանավորված անձինք, կա կալանավորված անձ, որը կորոնովիրուսային վարակի տեսանկյունից խոցելի խմբում է գտնվում, և այդպես վարվի։ «ինչեւ իր անաշխատունակության վերաբերյալ դիմումի տրամադրումը տիկին Դանիբեկյանը տեղյակ էր, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նաեւ դատական նիստի ժամանակ հրապարակեց ըստ էության բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը «Էրեբունի ԲԿ–ից» տրամադրած, որտեղ հստակ պարզ էր դառնում, թե ինչ խնդիր է այդ պահին արձանագրվել երկրորդ նախագահի մոտ։ Այս ամենի պարագայում նման կերպ վերաբերվել աշխատանքային պարտականություններին, նման ոչ բարեխիղճ ձեւով, ես խոսքեր չեմ գտնում նկարագրելու։ Դուք չեք գտնի եվրոպական երկրի մի  դատավորի, որն ունենա քթի վիրահատության խնդիր եւ չներկայանա նիստի, երբ քրեական գործն ակտիվ դատաքնության փուլում է, կա կալանավորված անձ, ստեղծված է կորոնավիրուսային համաճարակի վիճակ, հստակ նշվում է, որ խափանման միջոց կալանավորումներից պետք է հրաժարվել, իսկ խոցելի խմբի դեպքում անմիջապես դա անել, իսկ խոցելի խումբը 60 տարեկանից բարձր անձինք են, դրան ավելացնում ենք նաեւ այն, որ այս պահին առողջական խնդիրներ էլ կան արձանագրված, որոնք էլ ավելի վտանգավոր են դարձնում ստեղծված իրավիճակը։ Դատավորը պետք է րոպե առաջ ընդհատի հետվիրահատական շրջանը, գա կալանավորման հարցերը քննի, այնուհետեւ վերադառնա անաշխատունակության վիճակի»,– ասաց պաշտպանը։

Վարդեւանյանի խոսքով՝ դա կարելի է անել մի քանի ժամվա ընթացքում եւ նման պրակտիկա Հայաստանում եղավ բոլորովին վերջերս. «Մենք մեր հայաստանյան պրակտիկայում դա տեսանք, թե ինչպես դատավորները սեփական նախաձեռությամբ կալանավորման հարցեր քննության առարկա դարձրեցին։ Ի դեպ առանց կալանավորների մասնակցության նույնիսկ, մի քանի ժամվա ընթացքում դատական նիստեր էին կազմակերպվում, քանի որ մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ։ Սա ծայրահեղ վտանգավոր վարակ է, մենք ունենք 10 մահվան դեպք, եւ այս ամեն ինչի միջավայրում դատավորի վերաբերմունքն իր պարտականությանը անասելի երեւույթ է, սա պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր։ Մարտի 16–ից սկսած հարյուրավոր դատավորներ աշխատանքի են գնում, նույնիսկ դիմակ կրելով գալիս են աշխատանքի, որովհետեւ դա իրենց պարտականությունն է, իրենց մասնագիտությունից բխող դժվար մի մաս է, բայց կատարում են եւ կատարում են բարեխղճորեն»։

Վարդեւանյանը նկատեց, որ այքան ժամանակ իրենք հարց են բարձրացրել, բայց ոչ մի աձագանք չի եղել, երբ քթի վիրահատության լուրը բարձրաձայնվեց, անմիջապես արձագանք եղավ ԲԴԽ–ից. «Հենց այսօր, երբ տեղեկությունը հրապարակվեց քթի վիրահատության վերաբերյալ, մենք նկատեցինք բարձրագույն դատական խորհրդի արձագանքը։ Եթե պարզվի, որ իսկապես խոսքը գնում էր քթի վիրահատության մասին, ես հիմա հետհայացք գցելով հասկանում եմ, թե օրինակ պարոն Վարդազարյանն ինչու էր ասում, որ 21–րդ դարն է, կարելի է մեկ հեռախոսազանգով ճշտել, թե դատավորը երբ կվերադառնա։ Բա պարզ է, որ քթի վիրահատության պայմաններում կարելի է շատ հեշտ պարզել, թե անձը երբ կվերադառնա աշխատանքի։ Ես փորձել եմ համացանցից որոշակի ինֆորմացիա ստանալ, հիմնական ժամանակացույցը 14 օրն է քթի վիրահատական եւ հետվիրահատակն շրջանի համար։ Սրտի վիրահատություն են իրականացում մարդիկ, 30 օրից վերադառնում են աշխատանքի»։

Նրա խոսքով՝ ինքն անձամբ է խոսել Աննա Դանիբեկյանի հետ. «Մարտի 13–ին անձամբ եմ զանգահարել տիկին Դանիբեկյանին 17։50–ի սահմաններում, հարցրել եմ՝ արդյոք մարտի 17–ի նշանակված նիստը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, ինձ հայտնեցին, որ իհարկե կայանալու է։ Ամսի 16–ին ինչո՞ւ մեզ չեն զանգում, ասում, որ ամսի 13–ից անաշխատունակության մեջ է տիկին Դանիբեկյանը։ Մեկ այլ հարց է առաջանում, մենք ամսի 16–ին գրավոր ներկայացրեցինք անձնական երաշխավորության միջնորդությունը եւ 17–ին նոր մեզ զագեցին եւ ասացին, որ նիստը չի կայանալու։ Մենք նաեւ ՄԻՊ–ին էինք դիմում ներկայացրել, ստացանք պատասխան, որ այս իրավիճակում նիստի բացակայությունը, անհապաղ քննության ենթակա միջնորդությունը չլսելը իրավունքի տեսանկյունից խնդիր է, եւ համակարծիք էր մեզ հետ ՄԻՊ–ը։Նույնիսկ արդեն դատախազությունն է միջոցներ ձեռնարկում, այսինքն սա իսկապես լուրջ սպառնալիք է»։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ