News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

9 տարի ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Միսակ Լազարյանի խափանման միջոց կալանվորումը փոխվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արկադի Գեւորգյանը։
«Դատախազությունը վերացրել է կալանավորումը՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ մեկը այն, որ ասում էինք ապաստանի հետ կապված վարչական վարույթ կա և հանձնման գործառույթ ներկայումս հնարավոր չէ իրականացնել, առավել ևս, միգրացիոն ծառայությունը վարչական վարույթը կասեցնելու որոշում է կայացրել, իսկ մյուս հիմքը՝ Միսակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, այն է կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, որը հանձնման գործընթացը հետաձգելու հիմք է, այսինքն, մինչև այդ գործի վերջնական ընթացքը չլուծվի, չեն կարող հանձնման հարց քննարկել»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Միսակ Լազարանը հետախուզվում է ՌԴ-ի կողմից ադրբեջանցու սպանության համար։ Դեպքը տեղի է ունեցել 2011թ․։ Միսակ Լազարյանի հայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ Միսակն ու ընկերը ռեստորանում լսել են, թե ինչպես է ադրբեջանցի տղամարդը անվայել արտահայտվում հայերի մասին, ինչից հետո վեճի են բռնվել նրա հետ։ Ադրբեջանցի տղամարդը դրանից հետո մի քանի այլ մարդկանցով, ատրճանակով վերադարձել է ռեստորան, ի վերջո հայ տղաները խլել են այդ ատրճանակը, նրանց կրակոցի հետեւանքով ադրբեջանցին սպանվել է։ Դեպքից հետո Միսակ Լազարյանը տեղափոխվել է Հայաստան, մեկ տարի առաջ նրան ԱԱԾ-ն ձերբակալել է, իսկ այս տարվամարտին նրա մասին հայտնել ՌԴ կողմին։ Միսակ Լազարյանը ձերբակալված էր, մինչ կլուծվեր նրա արտահանձնման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ