News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընկերների միջազգային օրը մի շարք երկրներում նշվում է ամեն տարի հունիսի 9-ին։ Այդ օրը սահմանվել է նրա համար, որ անկախ կյանքի առանձնահատկություններից եւ վայրիվերումներից, ամեն մարդ կարողանա հիշեցնել իր ընկերներին այն մասին, թե որքան կարեւոր են նրանք իր համար, որպեսզի ուրախացնի նրանց։

Չնայած պատմությունը լռում է, թե ում կողմից եւ երբ է սահմանվել այս ոչ պաշտոնական տոնը, սակայն դրանից նրա հանրահայտությունը չի տուժում։

Գուցե այսօրվա տոնն ինչ-որ մեկի համար հին ու բարի ընկերներին զանգելու կամ գրելու հիանալի առիթ հանդիսանա, որից հետո նրանք կհավաքվեն աղմկոտ ընկերական կազմով եւ կկիսվեն լավ նորություններով ու հաճելի հիշողություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ