News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 26-ին անհայտ անձը չպարզված եղանակով ապօրինի հասանելիություն է ստացել «Գոլոս Արմենիի» թերթի կայքի տվյալների շտեմարանին և ջնջել դրա որոշակի մասը, որի արդյունքում խափանվել է կայքի բնականոն աշխատանքը:

Ավելի վաղ՝ հունիսի 26-ին մամուլում գրվել էր, որ «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի կայքէջն առավոտից չի աշխատում:

Գլխավոր խմբագիրը 168.am-ի հետ զրույցում նշել էր. «Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ  չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ:  Ի դեպ, ասեմ, որ մեկ ամիս առաջ նույն բանն էր, այսինքն՝ կոտրված էր կայքը: Սա «DDoS հարձակում» չէ, սա ուղղակի կոտրված կայք է: Այն ժամանակ ստացվեց վերականգնել, իսկ հիմա արդեն քանի ժամ է՝ չի ստացվում»:

Կայքի խմբագիրը կատարվածի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ին ու որևէ տեղեկություն հետագա օրերին չուներ՝ ի՞նչ ընթացք է տրվել իր հաղորդմանը, և միայն Հայաստանի ժուռնալիստների միության հետևողականության շնորհիվ Ֆլորա Նախշքարյանը տեղեկացվեց, որ այդ հարցում ԱԱԾ-ն անելիք չունի, խնդրով պետք է զբաղվի ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, և, որ դրա համար կայքի խմբագիրը ոստիկանություն հաղորդում պետք է ներկայացնի հանցագործության մասին:

Այսօր ոստիկանությունից տեղեկացանք, որ հունիսի 30-ին ժ.14:25-ին ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիրը հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 26-ին անհայտ անձը չպարզված եղանակով ապօրինի հասանելիություն է ստացել «Գոլոս Արմենիի» թերթի կայքի տվյալների շտեմարանին և ջնջել դրա որոշակի մասը, որի արդյունքում խափանվել է կայքի բնականոն աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ