News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն ինձ այլեւս ոչ մի բանով չեն զարմացնի. ինձ չի զարմացնի, եթե խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը երկրի նախագահի փոխարեն ինքը ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցության 4 պատգամավորներ հանդես են եկել առաջարկությամբ, որպեսզի հիվանդության պատճառով ԱԺ նիստերից բացակայող պատգամավորները հնարավորություն ունենան գրավոր հայտնել իրենց քվեարկության մասին, ինչպես հիմա արվում է գործուղման մեջ գտնվող խորհրդարանականների դեպքում:

«Ինձ նույնիսկ չի զարմացնի, եթե որոշեն Հայաստանը հանկարծ հանրապետությունից միապետության վերածել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,-ասաց նա:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այն, ինչ այս փուլում տեղի է ունենում հանրապետությունում, դժվար է վերագրել ժողովրդավարական գործընթացներին: «Այս իշխանությունները նախկիններից ոչ մի բանով լավը չեն, չնայած մշտապես իրենց համեմատում են նրանց հետ: Նրանք ոչ մի բանից չեն վախենում, ըստ էության, եթե անկեղծ լինենք, այսպիսի բեսպրեդել ես դեռեւս երբեք չեմ տեսել: Նրանք երկրի Սահմանադրության հետ անում են այն ամենը, ինչ ուզում են՝ այն վերածելով պոլի շորի»,- դժգոհեց պատգամավորը:

Նա վստահ է, որ բոլոր այն գործողությունները, որոնք վերջին շրջանում իշխանությունները նախաձեռնել են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն խախտել են գործող Սահմանադրության պահանջները եւ ամբողջությամբ ենթակա են քրեական հետապնդման:

Ընդդիմադրի կարծիքով՝ այս ամենը, համենայնդեպս, մտահոգում է հանրապետության քաղաքացիներին: «Իշխանությունները մեզ երթով տանում են դեպի բռնապետություն: Մենք չպետք է դա թույլ տանք: Ես դա թույլ չեմ տա: Ես ձեզ բացահայտ ասում եմ եւ ասում եմ միանգամայն լրջորեն, որ դրան դիմակայելու համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել: Ես ամբողջ ուժով կպայքարեմ անօրինականության դեմ, որը հիմա իշխում է մեր երկրում այս նոր իշխանության գալով»,- շեշտեց խորհրդարանականը՝ նշելով նաեւ, որ եթե որոշ քաղաքացիներ գոհ են իրենց երկրում կատարվածից, ապա ինքը պատրաստ է շնորհավորել նրանց «ձեռքբերման» կապակցությամբ:

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ այս պահին ինքն անձամբ քաղաքական հետապնդման է ենթարկվում, բայց չի պատրաստվում հետ կանգնել նախկինում արված հայտարարություններից եւ դիրքորոշումից։

Հարցին՝ արդյո՞ք ուզում է ասել, որ իշխանությունները, ըստ էության, փորձում են ցանկացած ձեւով անցկացնել եւ հաստատել իրենց օրակարգը, պատգամավորը դրական պատասխանեց. «Նրանք հենց դա էլ անում են։ Նրանք անընդհատ ասում են, որ իրենց երկու տարի առաջ ընտրեց ժողովուրդը, որ հենց ժողովուրդն է իրենց իշխանության բերել, եւ որ իրենց իշխանությունն օրինական է։

Սակայն նրանք մոռանում են ասել, որ իրենք չեն ընտրվել իրենց արժանապատվության եւ ձեռքբերումների համար, այլ մարդիկ քվեարկել են ավելի շատ նախորդ իշխանությունների դեմ: Նախորդ երկու տարիների էյֆորիան վաղուց արդեն անցել է: Եթե իշխանությունը հանի արտակարգ դրությունը, փողոցում բազում դժգոհ մարդկանց կտեսնի, որոնք միայն իրենց հեռանալն են ցանկանում: Դժգոհներն ամենուր հանրահավաքներ եւ բողոքի ցույցեր են կազմակերպելու: Իշխանությունները հիանալի հասկանում են այս ամենը եւ չեն ցանկանում ռիսկի դիմել: Ոչ ոք այդպես ցեխը չի գցել Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես դա արեց գործող իշխանությունը: Նրանք այն բառացիորեն պոլի շորի են վերածել»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը ԱԺ Կանոնակարգ օրենքում նոր փոփոխություններ է նախաձեռնել, քանի որ կուսակցության արդեն 8 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով եւ Ազգային ժողովում անհրաժեշտ քանակությամբ ձայներ ապահովելու խնդիրներ են առաջացել: Իշխող դաշինքն առաջարկում է թույլ տալ պատգամավորներին հիվանդության դեպքում հեռավար քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ մասնագիտական որակներից, շատ բարեխիղճ անձինք արատավորվելու են. Սիրանուշ Սահակյանը ՍԴ նոր անդամների մասին
Սա նշանակում է, որ այն դատավորները, ում իրավունքների խախտում կարձանագրվի, պետք է իրավական եւ փաստացի վերականգնվեն իրենց…
ՍԴ ճգնաժամը ստեղծել է իշխող քաղաքական ուժը իր ապօրինի քայլերով․ Ռուբեն Մելիքյան
Այո, այս հակասահմանադրական ճանապարհով ՍԴ գործունեությունը խափանելու, դատավորներին ապօրինաբար․․․
Եթե որեւէ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ի վրա հնարավոր է ճնշում գործադրել, ես այդ մարդկանց ցանկում չեմ. Բադասյան
Ես մի փոքր զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին հասնել փաստացի նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնել կամ կասեցվեին...
Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկերաձգելու իր մտադրության մասին, ես այս...
ՄԻԵԴ-ն ասաց, որ այս դեպքերի համար միջոց չի կիրառում, եւ ես դրա համար խրախճանքի առիթ չեմ տեսնում․ Ալվինա Գյուլումյան
Դատարանն ասում է, որ առանց դրա էլ է հնարավոր վերականգնել մեր իրավունքը ցանկացած․․․
Մեզ չեն լռեցնելու. սա բումերանգի էֆեկտ է ունենալու. Շաքե Իսայան
Մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական․․․
Ամենաշատ