News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի իշխանությունները բժշկական աշխատողների են ձերբակալել, ովքեր տվյալներ են տարածում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ  եւ բացահայտորեն հայտնում են խնդիրների մասին, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Ինչպես հաղորդվում է, մարտ ամսից ձերբակալվել է առնվազն 9 բժիշկ եւ այլ բուժաշխատողներ։ Նրանք բոլորը դժգոհություն են հայտնել COVID-19-ի դեմ պայքարում պետական ​​քաղաքականության կապակցությամբ։ Մասնավորապես, նրանք նշել են պաշտպանիչ սարքավորումների պակասը պետական ​​հիվանդանոցներում կա, հայտարարել են բնակչության զանգվածային թեստավորման բացակայության մասին, հայտնել են իրենց գործընկերների շրջանում մահվան դեպքերի մասին եւ առանց թույլտվության հայտնել վարակման նոր դեպքերի մասին։

Coda պարբերականը նշում է, որ այդպիսի քայլերը կառավարությունը որպես կեղծ տեղեկությունների տարածում է գնահատում: Արդյունքում, բժիշկներն աշխատում են սթրեսային պայմաններում եւ առանց պատշաճ պաշտպանության:

Հունիսի կեսին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր բժիշկների ձերբակալության մասին այն բանի համար, որ նրանք մտավախություն էին հայտնել իրենց անձնական անվտանգության կապակցությամբ: Նշվում էր, որ իշխանությունները դա արել են այդ թվում նաեւ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:

Հայտնի է, որ մարտի վերջին եգիպտացի բժիշկ էր ձերբակալվել Facebook-ում տեսանյութեր տեղադրելու համար, եւ դեղագործ՝ գրառում կատարելու համար, նշում է Coda-ն։ Հրապարակումներում նշվում էր պաշտպանիչ դիմակների պակասի մասին։

Համավարակի սկզբում Եգիպտոսի ​​իշխանությունները համապետական ​​պարետային ժամ էին հայտարարել եւ փակել էին հանրային տարածքները: Սակայն, մասնագետների կարծիքով, այդ սահմանափակող միջոցները հնարավոր չէ երկար պահպանվել՝ տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով: Ուստի կառավարությունը բնակչության ոչ բավարար թեստավորման ֆոնին դիտավորյալ նվազեցնում է վարակվածների եւ մահացածների թիվը եւ փորձում է բժիշկներին արգելել ազատ խոսել իրական իրավիճակի մասին, գրում է Coda-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզը կրկին բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով
Այս քայլը հաջորդել է վերջին երկու շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման թվի կտրուկ աճին...
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար
Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն...
Երեւանում ոստիկաններն անցորդներին արգելում են նկարահանել իրենց գործողությունները
Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները
Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով…
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է ՌԴ-ին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու առիթվ
COVID-19 ը դարձել է 700․000 ից ավել մարդկանց մահվան պատճառ ողջ աշխարհում, իսկ ստեղծված պատվաստանյութը կփրկի միլիոնավոր կյանքեր...
Կառավարությունը կսուբսիդավորի համավարակից տուժած ընկերությունների աշխատավարձային ֆոնդի 25-33 տոկոսի չափով
«Մենք սա զգալի աջակցություն ենք համարում...