News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով Երևանում երեկ՝ օգոստոսի 13–ին կատարված  խուզարկությունների արդյունքում հայտնաբերված  և ձերբակալված «օրենքով գող», 55–ամյա Ալեքսանդր Մակարյանը, ով առավել հայտնի է «Ալո» մականվամբ, Պրոբացիոն ծառայության շահառու է։ Մեր տեղեկություններով՝  նա մինչև դեկտեմբեր  պետք է գտնվեր Պրոբացիոն ծառայության հսկողության տակ։

Աեքսանդր Մակարյանը, ով  «օրենքով գող» է կարգվել 1991–ին, ՌԴ քաղաքացի է։ Նա նախկինում երեք անգամ դատապարտված է եղել ապօրինի կերպով զենք–զիանամթերք ձեռքբերելու, պահելու համար։ Վերջին անգամ Մակարյանը դատապարտվել է հինգ ամիս ժամկետով ազատազրկման նախորդ տարի՝  2019թ. փետրվարի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով՝ ապօրինի կերպով զգալի չափերով թմրամիջոց և ռազմամթերք պահելու համար։ Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը 2019թ. հուլիսին բեկանել է առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ռազմամթերք պահելը) առաջադրված մեղադրանքում Մակարյանին արդարացրել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ  ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ձեռքբերելը) նրան դատապարտել է ազատազրկման 4 ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանը, սակայն վերջնական որոշում է կայացրել Ալեքսանդր Մակարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով` նրա վարքի հսկողությունը դնելով ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։ Ի դեպ՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը (խմբ– այս տարվա հուլիսին աշխատանքից ազատվել է՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ)՝ խնդրելով բեկանել այն և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ։

Հիշեցնենք, որ երեկ գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը։ Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի», որն էլ այլ անձի միջոցով  այդ վեճը լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել «զոն նայողին»։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա  Եգանյանը NEWS.am–ին հայտնեց, որ հիշյալ դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ  223.2 հոդվածի  2–րդ մասի  5–րդ կետի հատկանիշներով, այն է՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը։ Նշենք, որ հիշյալ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

Ի դեպ՝ սա  քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված  արդեն 7–րդ քրեական գործն է։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը NEWS.am–ին հայտնեց, որ Քրեական ենթամշակույթի հանցակազմով մինչ օրս հարուցված քրեական գործերից  3-ը միացվել և քննվում են մեկ վարույթում: Ընդհանուր առմամբ այս հանցակազմով հարուցված բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ամենաշատ