2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում,  «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական կենտրոն։

ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք աշխատակիցներ:

Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող :

Նշանակվել  են դատաբժշկակական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: