Նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Զոն Բոլթոնը հետաքննվում է իր հուշերում գաղտնի տեղեկատվության հնարավոր բացահայտման համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քրեական գործը հարուցել էր այն բանից հետո, երբ չի կարողացել կասեցնել «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» գրքի հրապարակումը: Բոլթոնը հերքում է բոլոր մեղադրանքները:

Գրքում Թրամփը ներկայացված է որպես նախագահ, որը տեղյակ չէ աշխարհաքաղաքական փաստերից: Բոլթոնը, ով որպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական է աշխատել 2018-19 թվականներին, նաեւ պնդում է, որ նախագահի որոշումները թելադրված են վերընտրվելու ցանկությամբ:

Թրամփը հասկացրել է, որ ցանկանում է իր նախկին օգնականին պատասխանատվության ենթարկել` «ծայրաստիճան ոչ կոմպետենտ» եւ «ստախոս» անվանելով նրան:

Գործը կկենտրոնանա Բոլթոնի այն պնդման վրա, որ իր ձեռագիրն անցել է ազգային անվտանգության նախնական ստուգումը, ինչպես նաեւ` քննադատների այն հայտարարությունների բրա, որ գիրքը ավարտված չէր:

Արդարադատության դեպարտամենտի կողմից հրավիրված մեծ ժյուրին Simon & Schuster հրատարակչական ընկերությանը եւ Բոլթոնին ներկայացնող Javelin Agency գործակալությանը դատարան ներկայանալու պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել: