News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պետական ​​ավիացիոն ծառայությունն ուկրաինական նոր Bees Airline լոուքոսթերին թույլատրել է թռիչքներ սկսել 16 չարտերային եւ 13 կանոնավոր երթուղիներով, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ նշելով, որ սա արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը չվերթներ է իրականացնում Հայաստանում: Նշենք, որ այժմ դեպի Երեւան չվերթներ են իրականացնում Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ եւ SkyUp ավիաընկերությունները:

Կիեւից կանոնավոր ցանցը կներառի Բուրգաս, Հերակլիոն, Ռոդոս, Բաթում, Արաքսոս, Ալիկանտե, Բարսելոնա, Տիրանա, Վառնա եւ Լառնակա երթուղիները:

Բացի այդ, Bees Airline-ը թույլատրվել է կանոնավոր թռիչքներ իրականացնել Օդեսայից Թբիլիսի եւ Երեւան, Լվովից Երեւան:

Չարտերային ցանցը ներառում է Կիեւից Մարսա Ալամ, Մոմբասա, Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Անթալիա, Բոդրում, Տիվատ երթուղիները:

Պետական ​​ավիացիոն ծառայությունը Bees Airline-ին թույլատրել է նաեւ չարտերային թռիչքներ իրականացնել Ուկրաինային տարածաշրջանային օդանավակայաններից՝ Լվովից Մարսա Ալամ, Հուրգադա, Սպլիտ, Անթալիա, Տիվատ, Օդեսայից Անթալիա, Խարկովից Անթալիա եւ Տիվատ, Կրիվոյ Ռոգից Տիվատ:

Այս պահին ավիաընկերությունն արդեն սկսել է չարտերային թռիչքներ Կիեւից եւ Լվովից դեպի Եգիպտոս:

Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ը հայտարարել է, որ կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Վրաստան եւ Հայաստան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ