News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյուղատնտեսական ոլորտի խնդիրների լուծման  նկատմամբ և մշակել զարգացման նոր ռազմավարություն:

Երկրի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա ամիսներին կմշակվի գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ, որի հիմքում կլինեն 35 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և ռացիոնալ օգտագործումը, տեղական գյուղարտադրանքով ներքին պահանջարկի բավարարումը և արտահանման հնարավորությունների ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ. Ինչու չի հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ
Հաշվի առնելով նախագծերի փաթեթի հրատապությունն ու կարևորությունը...
2020-ի բյուջեի կատարողականը կներկայացվի Արցախի Ազգային ժողով
Տարեկան հաշվետվությունն ամփոփվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում...
Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել. Կատարվել է 51 թեստավորում
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում…
Վիտալի Բալասանյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ-ի առաքելության ղեկավարի հետ
Երկուստեք կարևորվել են պետական իշխանությունների և առաքելության համագործակցությունը...
Արցախի նախագահն ստորագրել է 2021–ի ամառային զորակոչ և զորացրում կատարելու մասին հրամանագիրը
Ըստ հրամանագրի` 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական...
Ամենաշատ