News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի օկուպացված տարածքների «վերականգնման» տակ Ադրբեջանը ստեղծում է ռազմաքաղաքական պլացդարմ՝ ծավալապաշտական քաղաքականություն վարելու համար։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով օկուպացված Ղարաբաղում ճանապարհների կառուցման մասին վերջին տեղեկությունները։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ղարաբաղում, անհրաժեշտ է դիտարկել տարբեր կտրվածքներով, բայց ամենագլխավորն այն է, որ տեղի ունեցող ամեն բան աշխարհաքաղաքական աստառ ունի։ Ընդ որում՝ ոչ այնքան լոկալ, ուղղված Արցախի եւ Հայաստանի դեմ, որքան տարածաշրջանային եւ ինչ-որ չափով գլոբալ՝ հետապնդելով Անդրկովկասի սահմաններից դուրս նպատակներ՝ սահմանակից աշխարհաքաղաքական տարածքներում։

Մենք տեսնում ենք, որ ստեղծվում է իր տեսակի մեջ ծավալապաշտական ուղղության տրանսպորտային ենթակառուցվածք։ Ընդ որում՝ պահը շատ հարմար է ընտրված՝ «օկուպացված հողերի» վերականգնում «հայկական բարբարոսությունից» եւ այլն։ Իրականում տեսնում ենք, որ դրվում է ապագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակողական քաղաքականության հիմքը։ Նրանք ստեղծում են ճանապարհների, թունելների շատ տարածված ցանց, որոնք թույլ կտան շատ մեծ քանակությամբ զորքեր նետել Իրանի հետ սահման, ինչպես նաեւ օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Թուրքիայի ամենամեծ ներկայությունն Ադրբեջանում Նախիջեւանում եւ Գյանջայում է։ Նպատակը՝ կապել այդ շրջանները Արաքսի հետ։ Դրան են նվիրված մասշտաբային տրանսպորտային նախագծեր։

Մռավի տակով թունելի կառուցման դեպքում Ադրբեջանին կհաջողվի մի քանի խնդիր լուծել։ Նախ՝ տրանսպորտային թունելին զուգահեռ կարող է կառուցվել թունել Թարթառի ջրերը հեռացնելու համար։ Թունելը թույլ կտա օպերատիվ կերպով մեծ քանակությամբ զորքեր նետել Գյանջայից դեպի Իրանի սահման, օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Բնական է՝ Արցախի հետ միասին։ Ընդ որում՝ Հայաստանը լիակատար շրջափակման մեջ կլինի։ Դա թույլ կտա լուծել հարձակողական բնույթի հարցեր Իրաի դեմ, զորքեր նետել գաղտնի ռեժիմով։ Հարձակողական բնույթի նման նախագծեր կան Արցախի օկուպացված այլ տարածքներում՝ ճանապարհների ճյուղավորված ցանց, եւ շատ հեռուն գնացող նպատակներ։ Տեղի ունեցողը հասկանալը թույլ կտա պատրաստված լինել եւ արձագանքել»,- նշել է Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեղրի-Ագարակ ճանապարհի հետ կապված ՌԴ ԱԴԾ-ի բացատրությունն ավելի շատ պատրվակի է նման. իրանցի պատգամավոր
«Ես մի քիչ ավելի լայն եմ նայում դրան...
Վիտալի Բալասանյանն այցելել է Բերձոր ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ. Aravot.am
Ադրբեջանցիներն արդեն եկել, մեր տներն էին նայում...
Ադրբեջանցիները մի օր էլ Երեւանի մետրոն կպայթեցնեն․ Արմինե Ադիբեկյան
Նրա խոսքով՝ իշխանությունն արդեն ապահովել է ադրբեջանցիների մուտքը «Զվարթնոց» օդանավակայանով․․․
Ռուսաստանը հերթով ամեն ինչ հանձնում է․ Արմինե Ադիբեկյան
Մեր փոխարեն Ռուսաստանը մեզ չի պաշտպանի...
Երբ մեքենայից իջնում էի, ինձ ասաց «սալամ». Ըստ Հովհաննիսյանի` ինքը Երևանում ադրբեջանցի տաքսու վարորդի է հանդիպել
Նա Հայաստանում ապրող ադրբեջանցի է...
Բերձորի եւ Աղավնոյի հանձնումով տեսանելի է, թե ինչ է նշանակում նշաձող իջեցնել. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանը հայրենադրուժ է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ