News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Գործի ժամանակավոր կասեցման հիմքն այն է եղել, որ չի պարզվել անձը, ով ենթակա է քրեական պատասխանատվության։  Ըստ էության գործի քննությունը շարունակվում է, քննիչը  հենց այդպես էլ որոշման մեջ արձանագրել է։ Նշել է, որ այդ գործողություները հնարավոր է նաեւ կասեցված եղանակով կատարել։  Հանձնարարություն է ներկայացրել ինչ–որ տեղեկություններ պարզելու նպատակով, որից տեղյակ չենք  եւ գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ Այսինքն՝ եղածի պայմաններում չի հաստատվել  մարզպետարանի աշխատակիցների կողմից նշված արարք կատարելը։ Գյուղապետը հաղորդում է ներկայացրել, ստուգվել է դրա մեջ նշված տեղեկությունները, նաեւ ցուցմունք էին տվել, սակայն չի հաստատվել, բայց քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ ինչ–որ որոշում չկա էդ անձանց հետ կապված»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ մինչեւ հանձնարարության պատասխանի լինելը, գործի վարույթը կմնա կասեցված։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետին մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում  պահանջել նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր  կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի են ենթարկել Օձունի համայնքապետին։

Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա։

Փաստաբան Միքայել Շխիմյանն ասաց, որ մարզպետարանի մի քանի աշխատակիցներ  վկա–կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել են։ 

«Մարզպետարանի տեսախցիկները առգրավվել էին, ուղարկել փորձագետին եւ պարզվել էր, որ դրանց մեջ բացակայում են կոշտ սկավառակները։ Մարզպետարանի աշխատակիցներն էլ ասել էին, որ տեղեկություն չունեն դեպքի վերաբերյալ։ Առերեսում չի եղել, մենք պատրաստ էինք առերեսմանը մասնակցել, բայց հակառակ կողմը հրաժարվել է, դրա համար էլ ենթադրում եմ, որ նրանք վկա–կասկածյալի կարգավիճակ են ունեցել, հակառակ դեպքում առերեսումից չէին կարող հրաժարվել»,– հավելեց փաստաբանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բուրունդիի մայրաքաղաքի գլխավոր բանտում բռնկված հրդեհի զոհ է դարձել առնվազն 38 բանտարկյալ
Փոխնախագահ Պրոսպեր Բազոմբանզան չի նշել հրդեհի պատճառը․․․
Դատախազությունն ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը...
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը. Գործի է դրվել ինքնաձիգ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի…
Երբ ես հասա այդտեղ, ծեծկռտուքն արդեն սկսված էր․ Հրաչյա Հակոբյան
Չգիտեմ՝ ով է մեղավոր․․․
Ծեծ և հայհոյանք ԱԺ-ում. Սաղաթելյանի օգնականը պնդում է՝ իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրների օգնականներին
Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին...
Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնում
«Նախնական տեղեկություններով՝ կոնֆլիկտի արդյունքում, որը ծագել է պահակի՝ դիմակ կրելու խնդրանքից, այցելուն հանել է զենքը եւ սկսել է կրակել...
Ամենաշատ