News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ դեռ չի որոշել` կառաջադրվի՞ արդյոք 2024 թվականին գլխավոր պետական ​​պաշտոնում:

«Այո, [Ռուսաստանի] սահմանադրությունն ինձ թույլ է տալիս դա անել, առաջադրվել հաջորդ ժամկետի համար, բայց այս հարցով դեռ որոշում չի կայացվել»,- ասել է պետության ղեկավարը:

«Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ավարտին Պուտինը պատասխանել է ամերիկյան CNBC հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլի հարցերին:

Հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը մտածում է իրավահաջորդի մասին, Պուտինը խոստովանել է. «Ոչ, ես նախընտրում եմ չպատասխանել նման հարցերին, սա իմ ավանդական պատասխանն է»:

«Մինչ հաջորդ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը»,- պարզաբանեց պետության ղեկավարը: Նրա կարծիքով՝ «իրավիճակը պետք է լինի հանգիստ եւ կայուն, որպեսզի բոլոր պետական ​​մարմինները, պետական ​​բոլոր կառույցները վստահ աշխատեն, հանգիստ նայեն դեպի ապագա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ