News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հռոմում G20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանը խթանելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձեւաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

Նախարարները քննարկել են նաեւ միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր եւ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ