Ձերբակալվել է Էնդի Քոուլսոնը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի` լրատվամիջոցների հետ կապերի գծով օգնականը:

Քոուլսոնի ձերբակալությունը կապված է նրա նախկին աշխատանքի հետ. նա աշխատում էր News of the World հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր: Պարզվել է, որ News of the World-ի աշխատակիցները գաղտնալսել են ահաբեկչության զոհերի հարազատներին, նաեւ կաշառք են վճարել ոստիկաններին, որ իրենց չանհանգստացնեն:

Քննիչների կարծիքով, Քոուլսոնը գիտեր տեղեկատվության հայթայթման մեթոդների մասին, սակայն չի խոչընդոտել դրան: Երբ սկանդալը քրեական գործի տեսք ստացավ, News Corp.-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջեյմս Մերդոկը` մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին որոշեց փակել թերթը, որ հրատարակվում է 1843 թվականից:

Վերջին համարը լույս կտեսնի հուլիսի 10-ին: