Գյումրիի Մուշ-2 թաղամասում այսօր` հուլիսի 9-ին տեղի է ունեցել վրաերթ:

«Լադա» մակնիշի տաքսի ծառայության մեքենան վրաերթի է ենթարկել 18 տարեկան մի տղայի: Վարորդը տղային իր մեքենայով տեղափոխել է Գյումրիի վիրաբուժական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են սալջարդեր, ոտքի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք:

Տղայի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Այժմ վարորդի եւ տղայի ինքնությունը ճշտվում է: Կատարվում է քննություն: