News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը երեքշաբթի հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս միասեռ զույգերին ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել։ Ավելի վաղ նախաձեռնությանը աջակցել էր նաեւ Սենատը։

«Օրենքը հանձնվում է գործադիր իշխանությանը՝ հաստատման համար»,- ասվում է խորհրդարանի ստորին պալատի թվիթերյան էջում։ Երեքշաբթի ավելի վաղ օրինագիծը Սենատում քվեարկության էր դրվել, որի արդյունքում նախաձեռնությանը կողմ էին քվեարկել 21, իսկ դեմ՝ ութ սենատորներ։ Վերին պալատում քննարկվելուց հետո օրինագիծը կրկին ուղարկվել է Պատգամավորների պալատ։ Խորհրդարանի երկու պալատների վերջնական հաստատումից հետո փաստաթուղթը երկրի նախագահը պետք է ստորագրի։

2015 թվականից Չիլիում արդեն գործում է օրենք, որը թույլ է տալիս միասեռ զույգերին ստեղծել քաղաքացիական միություն։ Նոր կանոնը լիովին կհավասարեցնի նրանց իրավունքները հետերոսեքսուալ զույգերի հետ, այդ թվում՝ ծնողական իրավունքների եւ որդեգրման հետ կապված հարցերում։ Այժմ Չիլիում միասեռ զույգերը չեն կարող երեխա որդեգրել։

Հուլիսին օրինագիծն արդեն հավանության էր արժանացել Սենատի կողմից, սակայն այնուհետեւ հետո դրանում փոփոխություններ էին կատարվել, ինչի կապակցությամբ խորհրդարանի վերին պալատը պետք է նորից քննարկեր այն։ Նախաձեռնության տեքստում, մասնավորապես, Չիլիի քաղաքացիական օրենսգրքում օգտագործվող տերմինաբանության հետ կապված փոփոխություններ են կատարվել՝ «հայր» եւ «մայր» բառերի փոխարեն այժմ պետք է օգտագործել «ծնող», «ամուսին» («муж») եւ «կին» բառերի փոխարեն՝ «ամուսին» («супруг»):

Միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը խորհրդարան է ներկայացվել 2017 թվականին՝ նախկին նախագահ Միշել Բաչելետի ձախակողմյան կառավարության կողմից։ Այս ամբողջ ընթացքում նախաձեռնությունը գործնականում անշարժ էր Չիլիի ազգային կոնգրեսում, սակայն այս տարվա հունիսին ներկայիս աջ կենտրոնամետ նախագահ Սեբաստիան Պինյերան անսպասելիորեն հայտարարեց օրինագծի հրատապ հաստատման անհրաժեշտության մասին։

Ներկայումս Լատինական Ամերիկայում միասեռ ամուսնությունները թույլատրված են Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Ուրուգվայում, Էկվադորում եւ Մեքսիկայի որոշ նահանգներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ