News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ամասիա խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում 9 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: ՔՊ-ն, որն այս համայնքում բոլորից շատ ձայնն է ստացել, հրաժարվել է վերցնել ավագանու անդամի մանդատները՝ մտածելով, որ դրա արդյունքում տեղի կունենան նոր ընտրություններ, սակայն «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՀՀԿ-ն, վերցրել են իրենց մանդատները եւ միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն, համայնքապետ են ընտրել Ջեմմա Հարությունյանին:

Հատկանշական է, որ «Արփի Ամասիա» դաշինքը եւ ՀՀԿ-ն ի սկզբանե մտադիր էին կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ ու իշխանություն ձևավորվել՝ առանց ՔՊ-ի, այս մասին նրանք անգամ պաշտոնական հայտարարություն էին տարածել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվել է։

«Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը պատրաստակամություն էր հայտնել միավորվել ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին առաջադրելու պայմանով, սակայն ՔՊ-ն չէր համաձայնել:

Ջեմմա Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր օգտին քվեարկել են ավագանու եւ իրենց խմբակցության 6 անդամները, եւ ՀՀԿ-ի երեք անդամները:

«6 մանդատ ունեցել է «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ՝ ՀՀԿ-ն: Ընտրություն է եղել, ձայներից  9-ն էլ ինձ են տվել, առանց դեմի ընտրվել եմ: Ինչ վերաբերում է ՔՊ-ի կողմից մանդատները չվերցնելուն, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու պաշտոնական հայտարարություն տարածել էինք, բայց փաստաթղթով չէինք ֆիքսել, հետո իրենք մեզ հետ չցանկացան աշխատել: Փաստորեն, ՔՊ-ականները չեն լինելու ավագանու կազմում, իրենք իրենց 6 մանդատները չեն վերցրել: Իրենց ամբողջ ցուցակով՝ 32 անձ, հրաժարվել են»,-ասաց նա:

Նշենք, որ այս համայնքում ՔՊ-ն ստացել է 1217 ձայն, «Արփի Ամասիա» դաշինքը 1200 ձայն եւ ՀՀԿ-ն՝ 750 ձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում և Անիում գրանցված ուժերից որևէ մեկն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 16-ն էր...
Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում այս պահին չունենք. Փաշինյան
Ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի  բան անարձագանք չի մնում...
ՀՀԿ-ն չի քննարկել Երեւանի քաղաքապետի ընտրությունների հարցը. Շարմազանով
Նա վստահեցրեց, որ անգամ այդ թեմայով խոսակցություններ չեն եղել․․․
Սիսիան եւ Անի համայնքներում այսօրվանից նախընտրական քարոզարշավ է
ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները...
Սիսիան և Անի համայնքների  ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են. ԿԸՀ
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում...
ԿԸՀ-ն փետրվարի 20-ից մարտի 20-ն ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ
Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները...
Ամենաշատ