News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամանորի գիշերը Եռաբլուրում տեղի կունենա հիշատակի եւ խոնարհման միջոցառում՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով։

«Սա ոչ թե համերգ է, այլ՝ խոնարհման երեկո. ակցիայի է նման, որովհետեւ հարթակ են դուրս գալու 94 հոգի, նրանցից ոչ բոլորն են բեմի մարդ. բժիշկներ, սպորտսմեններ կան, որոնք երգելու են եւ ասմունքեն։ Երգերի տեւողությունը կլինի մեկուկես, իսկ ասմունքը կես րոպե։ Քանի որ խոնարհման երեկո է, որոշել ենք, որ երաժշտական բոլոր ժանրերի ներկայացուցիչներից էլ լինեն։ Ելույթներից հետո որեւէ հայտարարություն չի լինի, բոլորը իրենց ձեռքի լույսը կկախեն Կենաց ծառից՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» կարգախոսը ասելով։ Ստացվում է, որ դատարկ Կենաց ծառը լուսավորվում, վերածնվում է, որպես միասնականության եւ վերածննդի խորհրդանիշ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որը  44-օրյա պատերազմում կորցրել է իր ավագ որդուն՝ Վարդանին։

Խոնարհման միջոցառումը կսկսվի ժամը 23։00–ին, կտեւի մեկուկես ժամ։ Այն հեռարձակվելու է ուղիղ կապով։ Այս տարի միջոցառմանը Դավիթ Ամալյանը ելույթով հանդես չի գա։ Նրա խոսքով՝ չեն ցանկացել կրկնօրինակել անցյալ տարվա խոնարհման երեկոն։

«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով խոնարհման միջոցառման ռեժիսորը Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը, տնօրենը՝ Հրաչ Բադալյանը եւ Տարոն Շահբազյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում նույնպես տեղի էր ունեցել խոնարհման երեկո, որի ընթացքում երգել էր նաեւ Դավիթ Ամալյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ