News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը մինչ այժմ ապացուցեց, որ ինքը պատահական չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Այս մասին հունվարի 11-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Սա նշանակում է, որ չնայած Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայիս պաշտոնական իշխանությունների հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, Ռուսաստանը պետք է շարունակի ուշադրություն դարձնել նաեւ Հայաստանի անվտանգությանը»,- ասաց նա։ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, ըստ նրա, կատարեց իր գործառույթը՝ բեկելով իրավիճակը։

Այս իրավիճակը, ըստ Սատանովսկու, բացարձակապես կրիտիկական էր, եւ հենց ՀԱՊԿ զորքերի ուղարկումն էր այն ռազմավարական որոշումը, որը թույլ չտվեց պայթեցնել Ղազախստանը, ինչը կազդեր ողջ հետխորհրդային տարածքի վրա։ «Թուրքական զանգվածային լրատվամիջոցներում տիրող հիստերիան, որը կենտրոնանում է այն փաստի վրա, թե ռուս-հայկական օկուպանտները եկել են Ղազախստան, ծիծաղելի է թվում, քանի որ թուրքերն ուրիշ ոչ մեկին չեն նկատել։ Նրանք իրենց համար ոչ ոքի չեն բացահայտել, բացի ռուս եւ հայ զինծառայողներից։ Այս ամենը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ առաքելությունը շատ ու շատ բան է տապալել»,- ընդգծեց նա։ Ղազախստանի առանցքային օբյեկտները վերցվել էին վերահսկողության տակ, եւ արդյունքում տատանվող Ղազախստանի անվտանգության ուժերը, նրա կարծիքով, դադարել են տատանվել։ «Նրանք, ովքեր շարունակում են անկարգություններ անել երկրի քաղաքների փողոցներում, բախվել են այն փաստի հետ, որ իրենց սկսել են բավականին կոպտորեն ճնշել»,- ասաց փորձագետը։ Ինչ վերաբերում է Ղազախստանում հնարավոր հակառուսական տրամադրություններին, ապա, ըստ նրա, տեղեկատվական դաշտը առանց այդ էլ պայթեցվել է պանթուրքիստական, պանիսլամիստական, արեւմտամետ հիմնադրամների ու ազդեցիկ խմբերի կողմից։ Սատանովսկին կապ չի տեսնում Ղարաբաղի այն հատվածի ուղղությամբ, որը չի գտնվում իրենց վերահսկողության տակ, ադրբեջանական զինծառայողների վերջին գնդակոծությունների, ինչպես նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական ու հակառուսական քարոզչության եւ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ