News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ճիշտ չի համարում հայկական բանակի կազմավորման 30-ամյակը չնշելը: NEWS.am-ի հետ զրույցու նա ասաց, որ ինք նույնպես հրավիրված եղել է բանակի օրվան նվիրված միջոցառման, սակայն չի մասնակցել:

«Չնշելն, իմ գնահատմամբ, ճիշտ չէր»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ վիճակում է այժմ գտնվում բանակը, նա խուսափեց պատասխանել` նշելով որ ճիշտ չէ այս պահին խոսել բանակի վիճակի մասին եւ, երկրորդն էլ ինքը տեղեկացված չէ, քանի որ համակարգում չի աշխատում:

Խաչատրյանը նաեւ նշեց, որ մինչեւ այժմ չի վերցրել ազգային հերոսի շքանշանը, որով իրեն պարգեւատրել էին պատերազմի օրերին:

 Անդրադառնալով իշխանությունների՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություներին, նա ասաց, որ այդ գաղափարին շատ վատ է վերաբերում:

«Հայելային հետքաշման գաղափարին շատ վատ եմ վերաբերվում։ Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Ես չգիտեմ՝ իրենց տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը ինչպիսին է։ Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն զորքերը հետ քաշել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի մայիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում առաջ քաշեց զորքերի հայելային հետքաշման գաղափարը, սա՝ այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և զբաղեցրել տարբեր դիրքեր։ Մինչ օրս նրանք շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ