News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

 Կորոնավիրուսով վարակվածության թվերի կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, օմիկրոնի հետ է կապված, որն ավելի արագ է տարածվում, որոշ տվյալներով՝ շրջացնում է վակցինացիոն իմունիտետը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

«Այո, ունենք մեծ թվեր կորոնավիրուսով վարակվելու: Մահերի աճը սովորաբար թվերի աճից 2 շաբաթ անց է երևում, հետևաբար դժվար է ասել, որ մահերի քանակը քիչ է:  Միջազգային հրապարակումներում նշվում է, որ օմիկրոն շտամն ավելի թեթև է ընթանում, մոտ 10 անգամ ավելի պակաս է մահացությունը, հոսպիտալիզացիան և այլն: Հիմա պետք է սպասել, տեսնել՝ մեզ մոտ ոնց կլինի, որովհետև այդ եզրակացություններն արված են այն երկրների կողմից որոնք բավականին զարգացած առողջապահական համակարգ ունեն, արագացրել են բուժման ընթացքը և այլևս ուշացած բուժում չունեն, իսկ մեզ մոտ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, հետևաբար՝ չգիտենք՝ ինչ կլինի»,- սասց նա:

Համաճարակաբանի խոսքով` շատ վկայություններ կան, որ պատվաստանյութերը շատ քիչ են օգնում այս շտամի դեպքում եւ վարակվելու հավանականությունը ավելի է մեծանում:

«Օմիկրոնը հենց պատվաստանյութերի պատճառով փոփոխել է իր սպիտակուցային կազմը և շրջանցում է պատվաստումյին իմունիտետը: Այդ մասին է նաև վկայում այն փաստը, որ անգամ շատ մեծ պատվաստումային տոկոս ունեցող երկրներում օմիկրոնով վարակվածության ցուցանիշները բարձր են»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանմանը` Հովհաննիսյանը նշեց, որ QR կոդերի կիրառումը որեւէ կերպ չի ազդի, որ կորոնավրուսն ավելի քիչ տարածվի:

«QR կոդերը հակահամաճարակային որևէ միջոցառման հետ բացարձակ կապ չունեն: Նույն մոլերում կարելի է տեսնել՝ մի հատվածում QR կոդ են պահանջում, մյուսում՝ ոչ: Ո՞րն է դրա իմաստը: Եթե ասում են՝ մահացության դեմ են պայքարում, մահացությունը հիմնականում 65+ տարիքային խմբում է, QR կոդն ումի՞ց են պահանջում, երիտասարդների՞ց, որ կինոթատրոն կամ մարզասրահ են հաճախում, քանի՞ թոշակառու եք այդ հաստատություններում հանդիպել»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ