2021 թվականին Հայաստան է ներմուծվել 458.7 հազ. տոննա հացահատիկ, որից ցորեն՝ 349.8 հազ. տոննա: Այդ մասին NEWS.am- ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հացահատիկը երկիր է ներկրվում Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից և այլ երկրներից։