News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյունը, որի ճանապարհն այսօր՝ փետրվարի 17–ին, Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտ փակել էին Արցախի բնակիչները, ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով, քանի որ տեղացիները Քարվաճառ տանող ճանապարհն այդպես էլ չեն բացել։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։ Գյուղացիները բորբոքված են, քանի որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից հենց Մաղավուզ գյուղի մոտակա դիրքում էր վիրավորվել ժամկետային հայ զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ 

«Գյուղացիները պահանջում էին չկրակել հայկական դիրքերի ուղղությամբ եւ չթիրախավորել խաղաղ բնակչությանը։ Պահանջում են նաեւ, որ ադրբեջանցիներն իրենց չխանգարեն գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Արոտավայրերը, որտեղ մեր գյուղացիներն աշխատանքներ են իրականացնում, շփման գծին շատ մոտ են՝ մի քանի մետրի հեռավորությամբ։ Իրենք էլ գոռուն-գոչյունով հարձակվում են ու թույլ չեն տալիս, որ իրենք իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանցիները վերջին օրերին կրակել էին ոչ միայն շփման գծի ուղղությամբ՝ վիրավորելով հայ զինծառայողին, այլեւ թիրախավորել էին խաղաղ բնակչությանը։  Օրեր առաջ ադրբեջանցիները կրակել էին Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ գտնվող հողամասում աշխատող հայ գյուղացիների ուղղությամբ։ 

Կրակոցներից վնասվել էր հողամասում գտնվող տրակտորի անվադողը։ Դրանից հետո՝ հաջորդ օրը, ադրբեջանցի զինծառայողները գյուղացիներին զենքի սպառնալիքով թույլ չէին տվել այդ տարածք մտնել։ Բոլոր միջադեպերի ժամանակ ներկա էին եղել ռուս խաղաղապահները։ 

Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի՝ խաղաղապահների ներկայությունը ոչ միայն չի զսպում ադրբեջանցիներին, այլեւ լինում են դեպքեր, երբ խաղապահները ստիպված իրենք են խնդրում գյուղացիներին դադարեցնել հողամասում աշխատանքները, որովհետեւ հասկանում են, որ ադրբեջացիները կարող են ամեն պահի անկառավարելի դառնալ։ Այսօր նույնպես ռուս խաղաղապահները ուղեկցելիս են եղել ադրբեջանական շարասյանը, երբ հայ գյուղացիները փակել են ճանապարհը։

«Խաղաղապահները գյուղացիներին հորդորել են բացել ճանապարհը, բայց նրանք չեն համաձայնել՝ ասելով, որ դա իրենց մեսիջն է ադրբեջանցիներին»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ