News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր երեք հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին Facebook-ի իր էջում մարտի 25-ին կայացած ուղիղ եթերի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսքը, մասնավորապես, ուժի չկիրառման սկզբունքի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին է:

«Մենք բոլորս տեսել ենք, թե ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուժ է կիրառվել, որը խախտել է առաջին կարեւորագույն հիմնարար սկզբունքը: Երկրորդը տարածքային ամբողջականության սկզբունքն է: Հենց այդ սկզբունքն է առաջ տանում ներկայիս ապիկար իշխանությունը՝ այն ներկայացնելով որպես մեր պատրաստակամությունն այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու համար: Եւ դա չափազանց վտանգավոր է: Երրորդ սկզբունքը «որբ է մնացել»»,- մեկնաբանել է Աշոտյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ