News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա փաստացի համաձայնել է Ղարաբաղը փոխանցել Ադրբեջանին՝ դա այլ կերպ  ձեւակերպելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ երբ Փաշինյանն ասում է, որ կարգավիճակի հարցը հետին պլան է մղվում, իսկ անվտանգությունն ու իրավունքներն առաջնահերթություն են դառնում, դա նշանակում է, որ նա առնվազն չի բացառում, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում լինել՝ Բաքվի կողմից անվտանգության որոշակի երաշխիքների եւ իրավունքների ապահովման դիմաց։ Նա պարզաբանեց, որ դա իրականում Հայաստանի Անկախության հռչակագրի մերժում, Ղարաբաղյան շարժման գաղափարների մերժում, Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի մերժում է նշանակում։

Դա իր հերթին Հայաստանի նոր պարտություն եւ անվտանգության համակարգի կործանում է նշանակում։ «Դա այն նույն բանաձեւն է, որը մերժվել էր 1997-1998 թվականներին, բայց՝ վատագույն տարբերակով, քանի որ հիմա մենք նաեւ մարդկային կորուստներ ունեցանք, տարածքային զիջումների գնացինք։ Նիկոլ Փաշինյանը փաստացի առաջարկում է հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում լինել՝ դա հիմնավորելով նրանով, որ ինքը փորձում է կյանքեր փրկել։ Երբ Փաշինյանը հիշեցնում է, որ իրեն կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, ապա այս հայտարարության ենթատեքստը զիջումներ է նշանակում՝ նույն սխալներից խուսափելու եւ պատերազմից խուսափելու համար»,- հավելեց Թեւանյանը։

Ըստ ընդդիմադիրի՝ Փաշինյանը «Սերգո, դու վատ կապրես, քանի դեռ Ղարաբաղը կա» բանաձեւը փոխարինել է «Սերգո, դու վատ կապրես, քանի դեռ Ղարաբաղը կա, բայց այլեւս անվտանգ չես ապրի»։

«Եթե նա խոսում է Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու եւ այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չթողնելու հարցում Հայաստանը միայնակ է եւ պետք է զիջումների գնալ, դա նշանակում է զիջումներ՝ հանուն ոչնչի, ինչն իր հերթին կապիտուլյացիա է նշանակում։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ միջազգային հանրության մասին է խոսքը»,- շեշտեց պատգամավորը։

Նա նշեց, որ նույն հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակասական բնույթ են կրում: Մի կողմից նա ասում է, որ Ադրբեջանը հակահայկական քաղաքականություն է վարում եւ պատրաստվում է հայերին վտարել Ղարաբաղից, մյուս կողմից խոսում է զիջումների անհրաժեշտության մասին, որպեսզի Ղարաաբղի հայերի իրավունքները պաշտպանված լինեն։ «Այդպես չի լինում: Նա, ըստ էության, տարբեր լսարանների է դիմում: Եթե ​​նախկինում փոխզիջման սկզբունքը կարգավիճակի դիմաց տարածքներ էր ենթադրում, այսինքն՝ Ղարաբաղի անկախության հաստատման ու ճանաչման դիմաց, ապա այժմ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ղարաբաղը հանձնել որոշ ժամանակով խաղաղ կյանքի դիմաց։ Սա փաստացի հարվածում է անվտանգության համակարգին եւ Հայաստանի ու Ղարաբաղի շահերին»,- եզրափակեց Անդրանիկ Թեւանյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել էր, որ եթե նախկինում բանակցությունների հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը, ապա այժմ խոսքն անվտանգության եւ օրենքի երաշխավորման մասին է։ Փաշինյանը հայտնել էր, որ միջազգային հանրությունը բաց տեքստով խոսում է աշխարհում միակ երկիրը լինելու վտանգի մասին, որը չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հասկացնելով, որ պաշտոնական Երեւանի նման դիրքորոշումը մեծ սպառնալիք է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ հենց Հայաստանի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման…
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Ամենաշատ