News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ 20–ամյա Արգիշտին բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։

NEWS.am-ի հետ զրույցում Շաքի համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն ասաց, որ առավոտյան են լսել Արգիշտիի մահվան լուրը։

«Հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել, ուրախ, բայց թե ինչու է նման բան եղել՝ չգիտենք, հուսով ենք՝ համապատասխան մարմինները կպարզեն։ Մի քանի օր առաջ էլ ես եմ հնարավորություն ունեցել տեսակապով զրուցել նրա հետ, բարձր տրամադրություն ուներ, որեւէ անհանգստություն չուներ»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։

Արգիշտի Եղյանը սովորում էր ԵՊՀ–ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1–ին կուրսում։

«Իր բացառիկ ընդունակությունների համար, երբ դեռ  աշակերտ էր, ԱՄՆ–ին են տարել, հետո կորոնավիրուսի պատճառով հետ էր եկել։ Արգիշտին հավասարակշռված, գրագետ, զարգացած, խելոք տղա էր»,– պատմեց Ռուբեն Մանուչարյանը։

Արգիշտին երկու ավագ քույր ունի։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, Հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ