News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Վահագն Մխոյանը Ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է այսօր տիեզերք դուրս բերված հայկական արբանյակի տեխնիկական հնարավորություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Քանի որ այս պահին արդեն «օրվա սենսացիայի» մասին ամեն ինչ պարզ է, մի փոքր ամփոփեմ։

Արբանյակը լավագույն դեպքում կարող է տրամադրել լուսանկարներ մի պիքսելի վրա 1.65մ*1.65մ разрешение-ով։

Որ պատկերացնեք, թե դա ինչ է, ստորև Չիկագոյում մի ավտոկայանատեղիի լուսանկար է, ընդ որում՝ մի փոքր ավելի լավ որակի արբանյակային լուսանկար։ Այնպես որ բոլոր այդ խոսակցությունները, թե «սահմանային իրավիճակ ենք» հսկելու, պարզապես սուտ են (ո՞վ կմտածեր, որ Նիկոլը կարա ստի)։ 2020-ի սեպտեմբերին, ի դեպ, սահմանային իրավիճակը մինչև 30-40կմ խորությամբ հսկվում ու զեկուցվում էր։

Բայց կան էլ ավելի հետաքրքիր դետալներ։ Արբանյակը իսպանական Satlantis ընկերության մշակածն է (բոլոր հղումները մեկնաբանություններով), որն ուղեծիր է հանվել գերմանական Exolaunch ընկերության կողմից Transporter-5 ծրագրի շրջանակում։

Սակայն Exolaunch-ի Transporter-5 ծրագրի շահառու երկրների ցանկում Հայաստանը չկա։ Բայց կա Իսպանիան ու ևս 10 երկիր։ Շատ դժվար է պատկերացնել, որ Exolaunch-ը այդքան անփույթ կվերաբերվեր իր որևէ հաճախորդի ու պաշտոնական պռեսս-ռելիզում շահառու երկրների թվում կմոռանար նշել։

Իրականում սա շատ նման է, որ Հայաստանը պարզապես իսպանական ընկերությունից վարձակալել է արբանյակ։ Դրա համար Exolaunch-ում տեղյակ չեն, որ իրենք առաջին հայկական արբանյակ են արձակում։

Էլ ավելի ուշագրավ է իսպանական, ինչպես նաև ոլորտային մամուլում հայտնված պռեսս-ռելիզը, որն ասում է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովել է Santander բանկը։ Ըստ ամենայնի խոսքը վարկ տրամադրելու մասին է։

Մարդիկ այ էս որակի նկարի համար վարկով արբանյակ են վարձել։ Նու չէ, լավ - նկարի համար չէ, այլ որ գրեն, թե «SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով հայկական արբանյակ ենք տիեզերք հանել»։

Արբանյակի տեխնիկական տվյալների մասին կարող եք ծանոթանալ Satlantis-ի կայքում։

Ոլորտային և իսպանական մամուլում շրջանառված պռեսս-ռելիզին, որտեղ ասվում է, որ Satlantis-ի Urdaneta-Armsat1 արբանյակի ծրագիրը ֆինանսավորվել է Santander բանկի կողմից, կարող եք ծանոթանալ այստեղ։

Exolaunch-ի Transporter-5 ծրագրիշահառուերկներիցանկը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ