News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյա: Այս մասին այսօր՝հուլիսի 4-ին, ԵՄ գրասենյակի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Մենք նախկին հանրահավաքներում ասել ենք, որ ժողովրդի ոտքի կանգնելու պարագայում էր, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց: ԵՄ դեպանը, դեսպանատունը դեռևս ոչ մի դիրքորոշում չի հայտնել այս լուսանկարի վերաբերյալ: Պատկերացնեք, թե ԵՄ դեպսանը տեղյակ չէր ձայնագրության մասին: Գագաիկ Ջհանգիրյանը մեկուկես տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն էր, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդն էր: ԵՄ դեսպանը ասելիք չունի: Եթե ոչ, ապա ինքը կիսում է Ջհանգիրյանը բոլոր արարքները: ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյա: Եվրոպական արժեքը սա է, որ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց հանդեպ կատարվում է անմարդկայինը, բայց ԵՄ-ն ձևի համար որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի հանդեպ: Մենք եկել ենք ասելու, որ ինչպես Ջահանգիրյանը հրաժարական տվեց, այդպես էլ մենք մեր առջև դրված նպատակներին հասնելու ենք»,- ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ:

Ավելի ուշ «Դիմադրություն» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ