News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկում է ապրել՝ հասնելով վերջին ութ ամսվա ամենացածր մակարդակին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երկրի Կենտրոնական բանկը որոշում կայացրեց իջեցնել տոկոսադրույքը՝ գրեթե 80 տոկոս գնաճի ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։

Ազգային արժույթը մեկ տոկոսով թուլացել է, մեկ դոլարի դիմաց հիմա 18 լիրա են վճարում։ Պատճառը կարգավորող մարմնի՝ դրույքաչափը 14-ից 13 տոկոս իջեցնելու մասին որոշումն էր։

Գործակալությունը նշում է, որ շուկաները դա որպես ազդանշան են ընդունել, որը հաստատում է, որ գների աճի դեմ պայքարը դադարել է առաջնահերթություն լինել Թուրքիայի Կենտրոնական բանկի համար։

Ընդ որում, հուլիսին Թուրքիայում գնաճը վերջին 24 տարվա նոր առավելագույնի էր հասել՝ 79.6 տոկոս: Գնաճը սկսել էր աճել անցյալ աշնանը, երբ լիրան կտրուկ անկում ապրեց այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկն աստիճանաբար նվազեցրեց իր հիմնական տոկոսադրույքը 500 բազիսային կետով՝ մինչեւ 14 տոկոս, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող մեղմացման քաղաքականության շրջանակներում: Հունիսին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով մոտեցել է 80 տոկոսի։ Երկրի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այդ ցուցանիշը 78.62 տոկոս է կազմել, իսկ սպառողական գների աճը միայն մեկ ամսվա ընթացքում հասել է 4.95 տոկոսի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ