News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը եւ Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

«Մենք երախտապարտ ենք թուրք գործընկերներին Ռուսաստանի կողմից ավերված ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ համագործակցելու նրանց մտադրությունների համար։ Դրան նպաստում է ճանապարհների եւ կամուրջների շինարարության ոլորտում թուրքական բիզնեսի մասնակցության մեծ փորձը, մասնավորապես, դա վերաբերում է մեր մեգանախագծերին՝ Զապորոժյեի եւ Կրեմենչուգի կամուրջներին։ Մենք թուրքական բիզնեսը որպես վստահելի գործընկեր ենք ճանաչում, ուստի ակնկալում ենք, որ շատ շուտով մենք համատեղ վերականգնման կոնկրետ գործնական արդյունքների կհասնենք»,- ասել է Կուբրակովը։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում վերականգնման հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի, որը թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմներ, ինչպես նաեւ համագործակցության կոնկրետ նախագծեր կմշակի։ Նախատեսվում է, որ թուրքական բիզնեսը եւ կառավարական կառույցները կկարողանան վերականգնման կոնկրետ ծրագրեր մշակել, ինչպես նաեւ խորհրդատվական և տեխնիկական աջակցություն տրամադրել։

Նշենք, որ օգոստոսի 18-ին Լվովում կայացել է Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված էր հինգ նախարար, հետախուզության ղեկավարը, Bayraktar ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ