News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանա-թուրքական ռազմաօդային ուժերի «TurAz Qartalı-2022» համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Գյանջայում (Գանձակ)՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի զինվորականների եւ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Նիյազի Բայրամովի մասնակցությամբ։

«Արարողության ընթացքում տրվել է ճեպազրույց՝ զորավարժությունների նպատակների, անձնակազմի պատրաստման, տեղակայման, ներգրավված ուժերի, կատարվող առաջադրանքների, թռիչքի եւ ավիացիոն տեխնիկայի կիրառման վերաբերյալ»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ