News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, այսօր էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ է հանդիպել։ Ըստ ԱԳՆ–ի՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ազգային ժողովից էլ հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, Հայաստանի եւ Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, որը եղել է Արցախից ժամանած պատվիրակության կազմում, ասաց,  որ հանդիպումներին քննարկվել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14–ին, խորհրդարանում արված հայտարարությունը։

«Հայաստան այցի նպատակը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն էր, որից հետո Երեւանում եւ Ստեփանակերտում ընդվզումներ եղան։ Մենք եկանք հասկանալու, թե ինչն էր դրա դրդապատճառը։ Իշխող խմբակցության եւ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել ենք այդ հայտարարության հետ կապված հարցեր, բոլորը հավաստիացրեցին, որ չկա եւ չի կարող լինել ինչ–որ փաստաթուղթ, իրենք դրա իրավունքը չունեն, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշեն, Արցախի ճակատագիրը պետք է  որոշեն արցախցիները, իսկ իրենք էլ պարտավոր են սատար կանգնել։ Մեզ ասացին, որ ճիշտ չենք հասկացել Փաշինյանին եւ որ նա իր լայվում ասել է, որ չկա փաստաթուղթ եւ ինքը չի պատրաստվում ինչ–որ բան ստորագրել»,– ներկայացնելով հանդիման մանրամասները՝ պատմեց արցախցի պատգամավորը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  հանուն խաղաղության, ինքը իր վրա պատասխանատվություն է վերցրել գնալ ծանր որոշումների։ Փաշինյանի խոսքով, սակայն, ծանր որոշումները չեն նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ»,– ասել էր Փաշինյանը։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ առաջին անգամը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը տեսնելով իր այս կամ այն հայտարարության վերաբերյալ բողոքի ալիքներ, հետ կանգնեց իր խոսքերից։

«Նման բան եղավ նաեւ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ հայտարարության ժամանակ։ Ինքը հասարակությանը ուղերձ է տալիս, փորձելով ստուգել ընդվզման աստիճանը եւ ըստ այդմ էլ շարժվում է առաջ։ Այսքանից հետո մի հետեւություն եմ արել. ինչ–որ բան է պատրաստում, Նիկոլ Փաշինյանը վտանգավոր հայտարարություն արեց, հետո հերքեց, թե մենք ճիշտ չենք հասկացել։ Ինքն ասաց՝ մի բան եմ անելու, որի համար կարող է նույնիսկ ինձ դավաճան ասեն, իսկ մենք էլ փորձեցինք պարզել՝ էդ ի՞նչ պետք է անի, որ նրան դավաճան ասեն, Փաշինյանը պետք է այդ հարցին պատասխանի»,– նշեց Արթուր Մոսիյանը։

Արցախում Փաշինյանի հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տվել։ Նախորդ երկու օրերին Ստեփանակերտում հանրահավաքներ են անցկացվել։ Ըստ Արթուր Մոսիյանի՝ Նիկոլ Փաշինյանը տեսնելով Բաղրամյան պողոտայում եւ Ստեփանակերտում հավաքված մարդկանց քանակը, հասկացել է, որ ընդվզում է լինելու, եթե ինքը ստորագրի այդ փաստաթուղթը։

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատասխանատու է Հայաստանի Հանրապետության  29, 800 քմ/կմ տարածքի համար, բոլորս էլ գիտենք, որ սրա մեջ Արցախի տարածքը չի մտնում։ Փաշինյանն այդ թվերը դրա համար ասաց, եւ ժողովուրդն էլ այդ մեսիջը հասկացավ, հիմա էլ ասում են, թե ժողովուրդը լավ չի հասկացել»,– հավելեց Արթուր Մոսիյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել…
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ…
Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան
Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ…
Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան
Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ...
Ամենաշատ