News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ, գրում է Diaro Armenia-ն:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի դեմ»:

Նրանք շեշտել են, որ ադրբեջանական զինուժը կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր բնակավայրերի, սահմանամերձ շրջանների վրա։ Այդ ագրեսիան ուղղված էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով կան զոհեր: Հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Երիտասարդներն ընդգծել են, որ հարձակման պատճառները նույնն են, ինչ 1915-ին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ իրականացնել պանթուրքական ծրագիրը:

«Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,-ընդգծել են նրանք՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում:

Երիտասարդները նաև ուղերձ են հղել Արգենտինայում Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ շեշտելով, որ Արգենտինայում հնարավոր չէ պարտադրել ժխտողականության քաղաքականություն, և որ իրենք չեն լռելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ