News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականներն իրենց նախկին կուսակից Կարեն Անդրեասյանին երեկ գործուղեցին ԲԴԽ, նախ՝ շարքային անդամ, ապա՝ նախագահ։ Անդրեասյանը վերջերս է դուրս եկել ՔՊ-ից՝ այս պաշտոնին միայն անկուսակցականը կարող է ընտրվել։ Հաջորդ մարմինը ԿԸՀ-ն է, որի նախագահ կնշանակեն Վահագն Հովակիմյանին։

Իշխանությունը որոշել է բոլոր ապաքաղաքական մարմինները զավթել՝ գործուղելով ՔՊ-ականների։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2 տարի առաջ Սահմանադրական հանրաքվե էր նախաձեռնել, որ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանին հեռացնի ՍԴ նախագահի պաշտոնից, եւ հայտարարում էր, որ նախկին հանրապետականը չի կարող ՍԴ անաչառ ղեկավար լինել, ՍԴ-ն հենց նման կուսակցականներով է տարիներ շարունակ եղել ընտրակեղծարարության «տանիքը», հիմա իր կուսակցին գործուղում է ԿԸՀ։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Հրայր Թովմասյանին չէր կարելի, իսկ Վահագն Հովակիմյանին կամ Կարեն Անդրեասյանին կարելի է։ Սիմոնյանն ասաց, թե նրանք այլեւս կուսակցական չեն, իսկ Կարեն Անդրեասյանը, ըստ Սիմոնյանի, այնքան անաչառ պաշտոնյա է եղել, որ նախկին իշխանությունների կողմից հալածանքների է ենթարկվել։ ԱԺ նախագահը, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, չարձագանքեց նաեւ մեր դիտարկմանը, թե այդ հալածանքները ծագել են միջանձնային հարաբերությունների հողի վրա։

Իսկ Թովմասյանի մասով էլ ասաց, որ նրան ոչ թե կուսակցական լինելու համար են պաշտոնազրկել, այլ այն բանի, որ նրա հեղինակած Սահմանադրության շնորհիվ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ընտրվեց պետության ղեկավարի պաշտոնում։ Չարձագանքեց նաեւ այն դիտարկմանը, թե այդ Սահմանադրությունն այսօր իրենց իշխանությանն է ծառայում։ Ասաց․ «Ժողովուրդը մեզ էդ մանդատը տվել է»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ինչքան ուզենք, էնքան «կխփենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ