Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան, աղջիկ է ունեցել Ալժիրում: Աիշան մոր` Սաֆիայի, եղբայրներ Մուհամեդի եւ Հանիբալի հետ գիշերը տեղափոխվել է Ալժիրի տարածք, հաղորդում է Daily Mail-ը: Մայրը եւ նորածինը իրենց լավ են զգում, հայտնել է Ալժիրի կառավարության ներկայացուցիչը:

Ինքը` Քադաֆին, որդիներ Սաիդի եւ Սաիֆ ալ-Իսմաիլի հետ հետ գտնվում է Բան Բալիդ քաղաքում` Տրիպոլիից 100 կմ հարավ, հաղորդում է իտալական La Stampa-ն` վկայակոչելով Լիբիայի դիվանագիտական աղբյուրները: Մինչդեռ International Business Times-ը հայտնում է, որ Քադաֆին գտնվում է Զիմբաբվեում: