News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված  Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս, Աղավնո եւ Բերձոր բնակավայրերի 150 բնակչի արդեն փոխհատուցման սերտիֆիկատներ են հանձնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը:

«Դեռ նոր են հանձնել սերտիֆիկտաները մարդիկ դեռ չեն օգտվել, պետք է տուն գտնեն, որ կարողանան օգտվել»,-ասաց նա:

Ներսիսյանը նշեց, որ իրենք հուշակոթողները հիմնականում տեղափոխել են Հայաստան կամ Արցախ, գերեզմաններից էլ արտաշիրիմում են արել, այլ վայրեր տեղափոխել:

«Միայն մի խաչքար կար, որը մնացել էր, ադրբեջանցիները ոչնչացրել են, կոտրված խաչքար էր, դեռ հնուց մնացած»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։  Բնակչության հիմնական մասը բնակություն է հաստատել Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ