News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսական իշխանությունները բարդացրել են դոլարի շրջանառությունն ամբողջ աշխարհում։ Սրանով են բացատրվում Հայաստանում արժույթի կանխիկացման սահմանափակումները։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչու են հանրապետությունում բարձրացել կանխիկացման միջնորդավճարները, Գալստյանը, մասնավորապես, ասել է, որ հայկական դրամի դեպքում սակագներ չկան։ «Դրանք ավելացել են միայն արտարժույթի դեպքում, քանի որ ցանկացած արտարժույթ ենթարկվում է այն երկրի քաղաքականությանը, որն այն թողարկում է։ Եթե առաջ հայկական բանկերը կարող էին կանխիկ դոլար ներգրավել 0,1-02 տոկոսով, ապա հիմա այդ դրույքն ավելացել է, իսկ պրոցեդուրաները բարդացել են։ Դրանք բարդացել են ընդհուպ մինչեւ այն, որ ընդունող բանկերից պահանջում են նշել, թե ում է տրվում կոնկրետ թղթադրամը»,- ասել է ԿԲ ղեկավարը։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Գալստյանը, դրանք շարունակում են անկանխիկ շրջանառության ընդլայնման քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ